ԱՄՆ դատարանն Իրանին մեղավոր է ճանաչել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունում. The New York Times
Աշխարհ
ԱՄՆ-ի Մանհեթենի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել Իրանի իշխանություններին՝ ԱՄՆ-ում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկիչներին օգնելու համար:
Դատարանը նման որոշում է կայացրել ամբաստանյալների բացակայության պայմաններում: Մանհեթենի դատարանը պնդում է, որ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի դեմ գործողություններում համագործակցել են «Ալ Ղաիդայի» հետ: Ըստ դատարանի պնդումների՝ Իրանի իշխանությունների և «Ալ Ղաիդա»-յի միջև կապի մասին տեղեկությունները հաստատել է «Հզբալլահ»-ի ռազմական գործողությունները համակարգող Իմադ Մուղնին, ով սպանվել է 2008 թ.-ին: Սակայն Իրանի նախագահը բազմիցս հերքել է ԱՄՆ իշխանությունների կողմից այդ մեղադրանքները, մասնավորապես` Իրանի և «Ալ Ղաիդա»-յի միջև կապը և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրել է ԱՄՆ -ի՝ այդ ժամանակվա վարչակազմին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ