ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին է ներկայացրել նոր նախագահ Միհրան Խաչատրյանին
ՀայաստանՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։ ՖԲ-ի իր էջում նախարարը գրել է․
«Նախ շնորհակալություն եմ հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։
Շնորհավորելով Միհրան Խաչատրյանին՝ ընդգծել եմ, որ վերջինս հնաբանակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցն ի շահ ՀՀ քաղավիացիայի»։