Ֆեյսբուքը սկսել է փորձարկել «Ուզում եմ» և «Ստանալ» կոճակները
Հասարակություն
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ը ԱՄՆ-ում սկսել է փորձարկել «Ուզում եմ» (Want) և «Ստանալ» (Collect) հրամանները, որոնք ապրանքանիշերը կկարողանան տեղադրել իրենց արտադրանքի լուսանկարների վրա, հայտնում է Cnet-ը՝ հղում կատարելով սոցիալական ցանցի ներկայացուցիչներին, գրում է Корреспондент.net-ը։
Եթե օգտատերը սեղմի Want հրամանը, ապա ապրանքը կընդգրկվի ցանկալի ապրանքների ցուցակում՝ Wishlist-ում։ Այս գործառույթը կարող է օգտակար լինել՝ տոներին նվերիների ցուցակ կազմելու համար։ Այն տեղեկատվությունը, որ օգտատերը որևէ ապրանք է ուզում ձեռք բերել, ցանցում կտեսնեն նրա ընկերները և ընկերների ընկերները։
Չնայած գնման գործընթացը անմիջականորեն Facebook-ում չի տեղի ունենում, սակայն նման ծրագրերի գործադրումը ցույց է տալիս Facebook-ի ձգտումը՝ հետագայում զարգացնել էլեկտրոնային առևտուրը և ավելի բազմազան դարձնել եկամուտի աղբյուրները, նշում է Reuters գործակալությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը