Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի կազմում
Գիտություն և ՄշակույթԼոս Անջելեսում բնակվող բժիշկ եւ պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի կազմում, հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։ Խորհրդի կազմում են ընտրվել նաեւ Ջուլիա Գոուն եւ Շիրա Ռուդերմանը․ նրանք աշխատանքը կսկսեն հուլիսի 1-ից։ Նոր հոգաբարձուները կօգնեն շարունակել նախագծի զարգացումն ու հաջողությունը։
Թեդ Սարանդոսը՝ խորհրդի նախագահը, որը նաեւ Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեններից մեկն է, ասել է․ «Մենք հուզված ենք մեր շարքերն ընդունելու այս երեք հիանալի առաջնորդներին, որոնք արդեն իսկ շատ բան են արել մեր համայնքն ու ոլորտն ընդհանուր առմամբ բարելավվելու համար՝ բազմազանությանը, նորարարությանն ու բարձր որակին նվիրված լինելով։
Որպես մեր խորհրդի անդամներ՝ նրանք կաջակցեն եւ կինոակադեմիայի թանգարանին կառաջնորդեն իրականացնելու կինոարտադրության արվեստի եւ գիտությունների հանրային գնահատականը բարձրացնելու եւ կինոյի ընթացիկ, բազմակողմանի պատմությունն ուսումնասիրելու հավակնոտ առաքելությունը»։