Շվեդ օդաչուների կեսը քնում է թռիչքի ժամանակ
Աշխարհ
Շվեդական ավիաուղիների օդաչուների կեսը խոստովանել է, որ իրենց հետ եղել են դեպքեր, երբ նրանք քնել են հենց թռիչքի ժամանակ, այդ մասին հայտնում է Le Monde-ը:
«Հարցումը, որը մենք անց ենք կացրել մեր օդաչուների շրջանում, ապացուցել է, որ նրանց կեսը ննջում է ինքնաթիռի խցիկում»,-հայտարարել է Օդաչուների շվեդական ասոցացիայի նախագահը: Նա հավելել է, որ ննջող կեսի 70%-ը քնում է թռիչքի ժամանակ հոգնածության պատճառով: Դա շատ մեծ տոկոս է՝ ի տարբերություն այլ երկրներում համանման հարցման, շարունակում է Le Mond-ը:
Այդ առնչությամբ Չվերթերի անվտանգության եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 1-ին ներկայացրել է գործող կարգի փոփոխության առաջարկ, որն ուժի մեջ կմտնի 2015թ. վերջին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ