Կարսի հայկական գերեզմանները՝ թուրք գանձագողերի թիրախում
Գիտություն և ՄշակույթԹուրքիայի Կարսի քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Cumhurriyet» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է գտնվում։
Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։