Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը՝ Օսկարի հավակնորդների շարքում
Գիտություն և Մշակույթ
Ռուսական ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 2012 թվականի «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգի ցուցակի մեջ, հայտնում է РИА Новости-ն։
Սցենարի հիմքում ընկած է գրող և պատմաբան Իլյա Բոյաշովի «Տանկիստ կամ Սպիտակ վագր» պատմվածքը։ Խորհրդային բանակի երիտասարդ սերժանտ Իվան Նայդյոնովը, որը հրաշքով է փրկվում այրվող տանկից, մահացու մենամարտի մեջ է մտնում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական տանկի հետ։
Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է 71 աշխատանք, «Օսկարի» թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի 2013 թվականի հունվարի 10-ին։ Հրապարակված երկար ցուցակում լայնորեն ներկայացված է հետխորհրդային տարածքի արվեստը։
Նախորդ տարի այս անվանակարգում «Օսկար» ստացավ Ասգար Ֆարհադիի «Սիմինի և Նադերի ամուսնալուծությունը» իրանական դրաման։
«Օսկար» մրցանակի գոյության պատմության ընթացքում կինոաշխարհում բարձրագույն մրցանակ են ստացել Սերգեյ Բոնդարչուկի «Война и мир» և Ակիրա Կուրոսավայի «Дерсу Узала», Վլադիմիր Մենշովի «Москва слезам не верит» և Նիկիտա Միխալկովի «Утомлённые солнцем» խորհրդային ֆիլմերը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)