Հայաստանում քաղցկեղի բուժումն անվճա՞ր է
Հասարակություն
Ողջ աշխարհում տարեցտարի քաղցկեղով հիվանդների թիվն աճում է։ Դա արձանագրում են նաև մասնագետները։ Հայաստանը ևս հետ չի մնում իր ցուցանիշներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը։
Պրոֆեսորը նաև նշեց, որ բուժման կուրսը բաղկացած է մի քանի փուլից՝ դեղորայքային, քիմիաթերապիա, ճառագայթային և այլն։ Հոկտեմբերի մեկից Հայաստանում քաղցկեղի բուժումն անվճար է. այն մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ սոցիալապես անապահով խավի համար և՛ բուժումը, և՛ հետազոտումներն անվճար են։
«Յուրքաքանչյուր տարի ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվն աճում է 2-4%-ով։ Եթե 90-ական թվականների սկզբին մեր հանրապետությունում այդ ախտորոշմամբ 3500-4000 մարդ էր հիվանդ, ապա այսօր այդ թիվը հասնում է 8000-ի»-նկատում է պրոֆեսորը։
Ըստ բանախոսի՝ քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, ոչ թե մահապատիժ։ Այն ճիշտ ժամանակին հայտնաբերելու դեպքում բուժումը հնարավոր է իրականացնել 90-98%-ով։ Նախաքաղցկեղային փուլը տևում է 3-5 տարի, սակայն լիարժեք բուժում հնարավոր է իրականացնել, եթե հիվանդը պարբերաբար հետազոտության է ենթարկվում։
Ասուլիսի մյուս բանախոս հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ներկայացուցիչ Անի Հակոբյանն ասաց. «Իհարկե կան ագրեսիվ դեպքեր, որոնք, ցավոք, բժշկությունը դեռ չի կարողանում հաղթահարել, բայց այդ 98%-ը հսկայական թիվ է, չնայած ճիշտ բուժում անցկացնելու դեպքում 98% հավանականություն կա, որ հիվանդի կյանքը կփրկվի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը