«Մոլոտովի կոկտեյլի» պատրաստման եղանակը՝ մանկական պարբերականում
Աշխարհ
Թունիսի կանանց և ընտանիքի հարցերով նախարարությունը տեղի մանկական «Ծիածան» պարբերականին դատի է տվել այն բանի համար, որ այնտեղ հրապարակվել է «Մոլոտովի կոկտեյլի» պատրաստման եղանակը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Գերատեսչությունը մտավախություն է հայտնել, որ հրապարակումը ոչ միայն վտանգի է ենթարկում երեխաների կյանքը, այլև դրդում է ահաբեկչության և վանդալիզմի։ Հոդվածը հրապարակվել է «Գիտելիքների անկյուն» բաժնում։ Հոդվածում նկարագրվում է «Մոլոտովի կոկտեյլի» կիրառման եղանակը։
Հրապարակումը կարող էր այսքան լայն հանրային արձագանք չստանալ, եթե տեղի ունեցած չլինեին վերջին իրադարձությունները Թունիսում և այլ արաբական երկրներում՝ կապված ամերիկյան դեսպանատների վրա հարձակումների և բազմաթիվ բողոքի ցույցերի հետ, որոնց պատճառը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ