Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին
ՏնտեսությունԱշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը:
Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը: