«Ժողովուրդ». Ապարանյան էստաֆետը՝ Րաֆֆու Սամվելին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հայտնի գործարար ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն (կամ Ժառանգության հետ մերձենալուց հետո՝ Րաֆֆու Սամվելը), այսօր կայանալիք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարի ընթացքում կընտրվի միության նախագահ՝ փոխարինելով հայտնի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին: Հիշեցնենք, որ «Նիգ-Ապարան»-ն ունի նաև երկու պատվավոր նախագահներ՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանի: ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հույս ունի՝ Հայկազ Նավասարդյանը ևս կդառնա միության պատվավոր նախագահը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ