Արքայազն Հարրին՝ «տարվա մարդ»
Աշխարհ
Բրիտանական Tatler ամսագիրը արքայազն Հարրիին անվանել է «տարվա մարդ»:
Tatler-ը տեղադրել է Հարրիի շքերթային համազգեստով լուսանկարները հետևյալ մակագրությամբ՝ «Կեղտոտ Հարրի»:
6 էջանոց հոդվածը, որը նվիրված էր Հարրիին, ամսագրում մանրամասն նկարագրված են նրա կենսագրության փուլերը:
Սկսած Ամերիկայի բանակում ծառայելուց մինչև բարեգործական միջոցառումներին մասնակցելը, մարիխուանա օգտագործելը, մերկ լուսանկարների պատմությունը:
Tatler-ը արքայազն Հարրիին անվանում է «Արքայազն-մարտիկ մեծ սրտով»:
Հարրին դարձավ վերջին 20 տարիների առաջին տղամարդը, ով հայտնվեց Tatler ամսագրի շապիկին:
Նման պատվի նախորդ անգամ՝ 1992 թվականին արժանացել էր Հարրիի հայրը՝ արքայազն Չարլզը: Իսկ Հարրիի եղբոր կինը՝ Քեյթ Միդլթոնը, արդեն հասցրել է երկու անգամ հայտնվել Tatler-ի ժապիկին՝ 2011 և 2012 թվականին: Հայտնում է lenta.ru-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ