Քըլըչդարօղլու. Դավութօղլուն իսկական ապուշ է
Թուրքիա
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումները, իսկ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին անվանել «ապուշ», այս մասին գրում է Hurriyet-ը: Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերից է։
«Ո՞վ է այժմ Թուրքիայի կողքին: Համասը, Բարզանին, Քաթարը և Սաուդյան Արաբիան: Սիրիայի կողքին են Բրազիլիան, Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը: Արդյոք սա ռազմավարություն է, թե՞ ռազմավարական կուրություն»,- ասել է ԺՀԿ առաջնորդը:
Քըլըչդարօղլուն նկատել է նաև, որ Թուրքիան «անիմաստ հավասարակշռության մի մասն է դարձել արտգործնախարարի անձեռնահասության պատճառով, որի մասին գիտի ամբողջ աշխարհը»: «Դա անելու համար հարկավոր չէ խորը գիտելիքներ ունենալ: Մարդ պետք է իսկական ապուշ լինի նման բան անելու համար»,- հայտարարել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)