«Երկիր». Քոչարյանն արդեն երկու շաբաթ է՝ երկրում չէ
Հայկական Մամուլ
«Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե իբր Քոչարյանն իր տանը հանդիպել է Սերժ Սարգսյանին:
«Երկրորդ նախագահն արդեն երկու շաբաթ է՝ հանրապետությունում չէ, ուստի Սարգսյանի հետ իր տանը հանդիպել չէր կարող»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ թերթերից մեկը գրել էր, որ նախկին ու ներկա նախագահները հանդիպել են, խոսել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին ու պայմանավորվածություն ձեռք բերել»՝ հայտնում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ