Facebook-ում 60 մլն «ֆեյք» օգտատեր կա
Հասարակություն
Հունիս ամսվա տվյալներով՝ Facebook սոցցանցում առկա է 995 մլն օգտատեր։ Սակայն օգտատերերի շուրջ 4,5%-ն արդեն իսկ մի քանի անգամ է գրանցված սոցցանցում, մինչդեռ Facebook-ում արգելվում է երկուսից ավելի օգտահաշիվ ունենալ: Այս մասին նշված է համաձայնագրում, որն ընդունում է օգտահաշվի տերը՝ սոցցանցում գրանցվելուց առաջ:
Բացի կրկնակի օգտահաշիվներից Facebook-ը փորձում է խոչընդոտել երկու տեսակի «արգելված էջերի» ստեղծումը, որոնք ամսական կազմում են 2,4 տոկոս: Օգտահաշիվների մեկ այլ տեսակ է այն, երբ հաշվի տերը զբաղվում է, օրինակ, խարդախությամբ կամ «սպամ»-երի տարածմամբ: Այդպիսի էջերը սոցցանցում վերլուծաբանների հաշվարկով կազմում են 1,5%:
2012թ. մարտի հաշվետվության մեջ նշված էր, որ կեղծ օգտահաշիվների (fake profile) առկայությունը չի գերազանցում 6%-ը:
Այս տարվա դրությամբ Facebook-ի օգտատերերի թիվն աճել է 29%-ով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը