Եղանակը՝ առաջիկա օրերին
ՀայաստանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում՝ հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: