Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները
Արցախ
Հունիսի 21-27-ը ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից։
Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում նա հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, ՌԴ հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)