Տեղումներ՝ անձրևի տեսքով
Հայաստան
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ին, 11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ն աստիճանաբար կնվազի 3-4, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 10-ին, 11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի