Իրինդ գյուղում անցկացվել է «Էպոսի օր» փառատոն-տոնախմբությունը
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը՝ ս. թ. հոկտեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում կազմակերպել է «Էպոսի օր» համազգային 2-րդ փառատոն-տոնախմբությունը՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին:
Փառատոնի նպատակն է ազգային էպիկական ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումը: Այն կրելու է ավանդական բնույթ և կնշվի յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:
Տոնախմբությունը սկսվել է Տեր հայր քահանա Սահակյանի օրհնանքով և Տերունական աղոթքով, ապա, մարզի ղեկավարության, մայրաքաղաքից ժամանած հյուրերի, մշակույթի գործիչների կողմից հնչել են ողջույնի և հայկական էպոսի դյուցազնական կերպարների ոգեկոչմանն ուղղված խոսքեր: Ազգագրական երգ ու պարով ելույթ են ունեցել Արսեն Գրիգորյանը (Մրո), Գոհար Հովհաննիսյանը, Ռազմար Սասունցին, Աղասի Իսպիրյանը, «Սասուն», «Գորանի» համույթները, մարզում գործող երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ:
Տոնախմբության առանցքն էր «Սասնա ծռեր» էպոսից հատվածների ընթերցումները դերասան Անդրանիկ Հարությունյանի կատարմամբ: Մարզկենտրոնի և հարևան համայնքների դպրոցների պատվիրակությունները ներկայացել էին ազգային ծեսերի, սովորությունների ու ավանդույթների մասին պատմող դրվագներով, ձեռքի աշխատանքներով, գեղանկարչության, կիրառական արվեստի բնագավառում իրենց ստեղծագործությունների ցուցադրությամբ: Եզրափակիչ տոնակատարության ժամանակ բոլոր անվանակարգերի մրցույթներում հաղթող ճանաչված անձանց հանձնվել են սահմանված մրցանակներն ու պատվոգրերը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)