«ՉԻ». Կոկոսային հանրապետություն
Հայկական Մամուլ
«Բանից պարզվում է՝ «Աշտարակ կաթը», «Մարիաննան» և «Անին» երկար ժամանակ թթվասերի փոխարեն վաճառել են կաթի փոշուց և կոկոսի յուղից պատրաստված ինչ-որ ապրանք, ինչը ոչ միայն արգելված է օրենքով, այլև վնասակար է մարդկանց առողջության համար:
«ՉԻ»- Զավեշտն այն է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ այս ընկերությունները զգալիորեն բարձրացրել էին կաթնամթերքների որոշ տեսակների գներ և պաշտոնապես հայտարարել, թե ստիպված են դիմել այդ քայլին, որովհետև ավելի թանկ գնով են գյուղացիներից ու ֆերմերներից կաթ մթերում: Երևի դրանից հետո որոշել են գյուղացիներից կաթի փոշի և կոկոսի յուղ մթերել:
Մի խոսքով՝ «դեմքով շրջվենք դեպի գյուղացին» ծրագիրն անփառունակ վախճան ունեցավ: Հիմա երևի Տիգրան Սարգսյանը ստիպված պիտի լինի մի նոր դասախոսություն կարդալ այն մասին, թե ինչպես պիտի գոլ ջրով բացել կաթի փոշին կամ լվանալ կոկոսի կեղևը: Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթի» արտադրանքին, ապա մեր մեջ ասած՝ լավ ենք պրծել: Այդ ընկերության սեփականատերը, որքանով տեղյակ ենք, դաշնակցական է, հետևաբար՝ կարող էր նաև կաթի փոշու փոխարեն ավելի մարտական նյութեր օգտագործել», – գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ