Նախարարն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին
Հասարակություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը օգոստոսի 9-ին ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում նոյեմբերի վերջին մեկնարկող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու համար:
Ողջունելով հյուրերին և նշելով մեր երկրում միջազգային մրցաշարերի անցկացման կարևորությունը, նախարարը տեղեկացրել է նրանց կատարված կազմակերպչական այն մեծ ծավալի աշխատանքների մասին, որոնք նպաստելու են մրցաշարի լավագույնս անցկացմանը: «Մասնակիցները բնակվելու են բարձրակարգ հյուրանոցներոմ, ապահովված է լինելու բոլորի անվտանգությունը, և ընդհանրապես, արվելու է առավելագույնը, այս մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար,- նշել է Հ. Ռոստոմյանը:
Հյուրերը տեղեկացրել են, որ եղել են մարզասրահներում, ծանոթացել պայմաններին և հույս հայտնել, որ մինչև մրցաշարի մեկնարկը բոլոր կազմակերպչական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն:
Հանդիպման վերջում նախարարը պատրաստակամություն է հայտնել մեկ անգամ ևս՝ նախքան պատվիրակության մեկնելը, հանդիպել և քննարկել նրանց բոլոր առաջարկությունները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը