Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀայաստանԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: ԱԺ նախագահը շնորհավորել է վերջինիս Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։
ՀՀ ԱԺ նախագահը ցավով է նշել այս տարիների ընթացքում սիրիացի բարեկամ ժողովրդի, այդ թվում՝ սիրիահայ համայնքի զրկանքների մասին:
Միեւնույն ժամանակ՝ նա համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես եւ հայ ժողովուրդը, կհաղթահարեն երկարատեւ ճգնաժամի ծանր հետեւանքները եւ առաջընթացի փուլ կմտնեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու դեսպանի նախաձեռնության համար: