«Հայկական ժամանակ». ձերբակալվել է
Հայկական Մամուլ
«Մեր տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է «Եղնիկներ» զորմասի ենթասպա Արմեն Թովմասյանը, որը դեկտեմբերի 14-ին հարվածել էր զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին, ինչի հետևանքով Նարեկը կորցրել է աչքը:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 7.20-ին, «Եղնիկների» ճաշարանում: Միջադեպի հետ կապված, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել են, որ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը և այդպիսով էական վնաս պատճառելը) քրեական գործ է հարուցվել: Նշված հոդվածը նախատեսում է մինչև ութ տարվա ազատազրկում»,– գրում է «ՀԺ»-ն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ