ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են ԼՂ հակամարտության հարցերին
Արտաքին Քաղաքական
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ, տեղեկացնում ենք Անվտանգության խորհրդից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան