Կյանքն այն է, ինչ քեզ պատահում է, երբ այլ պլաններով ես զբաղված. Ջոն Լենոն
Աշխարհ
Բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, նկարիչ Ջոն Լենոնի ծննդյան 72-րդ տարեդարձն է այսօր:
Ի դեպ, շատերը նրան հիշում են հենց հայտնի The Beatles խմբից, քանի որ բացի խմբի անդամներից մեկը լինելուց նա նաև հիմնադիրներից մեկն էր: 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։
Սպանվել է Նյու Յորքում՝ 1980–ի դեկտեմբերի 8-ին, երբ երաժիշտը կնոջ՝ Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան: Այնուհանդերձ, մինչ օրս Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների մշակութային խորհրդանիշերից մեկը:
Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նյու Յորքի թանգարանում հոկտեմբերի 5-9-ը կազմակերպվել է երաժիշտ Ջոն Լենոնի նկարների փոքրիկ ցուցադրությունը։ Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել են շուրջ 100 նկար և էսքիզ, որոնք ստեղծվել են 1964-1980-ականների ընթացքում։
____________
Երբ 5 տարեկան էի, մայրս ասում էր՝ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է։
Երբ սկսեցի դպրոց գնալ, ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանեցի՝ ուզում եմ երջանիկ լինել։
- Չես հասկացել առաջադրանքը,- ասացին։
- Դուք կյանքը չեք հասկացել,- պատասխանեցի։
Ջոն Լենոն


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ