«Ժողովուրդ». Ձեթը ժամկետանց չէ՝ ըստ ԱԻՆ ներկայացուցչի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ փորձել է հերքել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրվող բուսական յուղի ժամկետանց լինելու մասին: Ըստ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանի՝ ձեթը ժամկետանց չէ, այն Հայաստան է բերվել ՌԴ-ից՝ 2010թ. սեպտեմբերին, արտադրվել է ՀՀ ներկրվելուց մեկ շաբաթ առաջ և ունի երկու տարվա պիտանելիության ժամկետ, որն էլ կավարտվի հաջորդ տարվա սեպտեմբերին: Սակայն ՀՀ կառավարության՝ հուլիսի 14-ի և դեկտեմբերի 15-ի որոշումների մեջ խոսքը ոչ թե 2010, այլ 2009թ. ՌԴ կառավարության կողմից որպես մարդասիրական օգնություն Հայստանին տրամադրված ձեթի մասին է: Իսկ 2009-ի ստացված ձեթի պիտանելիության ժամկետը վաղուց լրացել է: Որպեսզի ՀՀ կառավարությունն արդարացնի այս խայտառակ բացահայտումը, Գրիգորյանին լիազորել է հայտարարել, որ կառավարության որոշման մեջ տեխնիկական վրիպակ է եղել: Հուսանք, որ արդարացումներն էլ խոտանված չեն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ