«Հրապարակ». Զանգում-խնդրում են, հետո՝ մոռանում վճարել
Հայկական Մամուլ
««Տիգրան Մեծ» տպարանին հայրենի չինովնիկները մեծ պատվերներ են իջեցրել և չեն վճարել: Հատկապես նախատոնական շրջանում մեր պաշտոնյաները սովետական ավանդույթի ուժով շնորհավորական բացիկներ են ուղարկում, որոնք տպագրվում են այստեղ, և դրանց դիմաց մեծ պարտքեր են կուտակվել: Նախօրեին, ի պատասխան մեր թղթակցի հարցի, տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը նշել է, որ տպարանին 120 միլիոն դրամ են պարտք, «բայց դրանք ոչ թե պաշտոնյաների, այլ իմ շրջապատի համար եմ արել»: «Եվ հետո՝ պաշտոնյաներն ինչո՞ւ պիտի չվճարեն, պատվեր տալու դեպքում պետական բյուջեից հատկացում կանեն»,- ասել է նա: «Գուցե զանգում-խնդրում են, հետո մոռանո՞ւմ վճարել» մեր թղթակցի դիտարկմանը Մարկոսյանն արձագանքել է. «Դե հա, նման դեպքեր էլ են լինում, բայց շատ չեն»»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ