«Թովմասյան» միջազգային հիմնադրամը «Արմաթ» լաբարատորիա կներդնի N143 դպրոցում
Գիտություն և Մշակույթ«Թովմասյան» միջազգային հիմնադրամը «Արմաթ» լաբարատորիա կներդնի N143 դպրոցում: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
«Յուրաքանչյուր ստացված նախագծին հաջորդում է մյուսը, և այդպես շարունակվում են «Թովմասյան» միջազգային հիմնադրամի բարեգործական ծրագրերը:
Ինչպես նախապես հայտարարվել էր, հունիսի 1-ին «Դվին» մյուզիք հոլում ցուցադրված «Երազանքների_պահապանները» մյուզիքլից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Երևանի Մովսես Խորենացու անվ. N143 դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբարատորիայի ներդրմանը:
Այս առիթով հանդիպեցին «Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը և ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ինչպես վերոնշյալ դպրոցում լաբարատորիայի ներդման աշխատանքների մեկնարկի, այնպես էլ ստրատեգիական գործընկերություն սկսելու շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: