«ՀԺ». Կքննարկեն Երևանում ավտոկայանատեղերի գործունեությունը կանոնակարգող փաթեթը
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարությունն այսօր քննարկելու է Երևանում ավտոկայանատեղերի գործունեությունը կանոնակարգող' Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի ներկայացրած փաթեթը, որում ներառված են կառավարության մի քանի որոշումների նախագծեր:
Դրանցով սահմանվում է, որ Երևանում ավտոկայանատեղեր կարող են կազմակերպել ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այսինքն, նրանք որոշակի վճարի դիմաց կտնօրինեն քաղաքի որոշակի հատված և կվերածեն վճարովի ավտոկայանատեղի: Ուշագրավն այն է, որ ըստ որոշման նախագծի' այդ տարածքի տրամաղրումը կարող է «նաև» իրականացվել մրցույթով: Այսինքն, ակնհայտ է, որ դրանց ամենահարմար և «յուղոտ» հատվածները մեջ-մեջ կանեն ծանոթ-բարեկամները, իսկ մնացած' ոչ այնքան հեռանկարային հատվածների տնօրինման համար կհայտարարվեն մրցույթներ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին