Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ Մերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետո Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում ԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց 

Բարդ ժամանակահատվածում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել է. Նիկոլ Փաշինյան

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն իրականացնում է առանձնահատուկ գործառույթներ, որոնք չափազանց կարևոր են պետության բնականոն գործունեության համար: «Ես պիտի ընդգծեմ, որ մենք վերապրել ենք և վերապրում ենք բավականին բարդ ժամանակահատված, և այս ընթացքում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել, իր գործառույթն իրականացրել է: Սա արժանի է գնահատանքի:

Այնուամենայնիվ, ինչպես պետական կառավարման բոլոր մարմինները՝ սկսած նախարարություններից, գերատեսչություններից, մենք պետք է երբեք ու երբեք չբավարարվենք մեր աշխատանքի որակով և ամեն օրվա հետ աշխատենք ավելի կատարելագործել այն, մանավանդ, որ աշխատանքը մի երևույթ է, որ միշտ էլ կատարելագործման տեղ ունի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայությունը մտնում է  ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ: Վարչապետը հիշեցրել է՝ կառավարության ծրագրի համաձայն և ընդունված քաղաքական որոշմամբ Պետական պահպանության ծառայությունն առաջիկայում՝ օրենսդրական փոփոխություններից հետո, գործելու է որպես Վարչապետին ենթակա մարմին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՊՊԾ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

«Խոսքն անձնակազմի աշխատանքի որակի բարձրացման և տեխնիկական հագեցվածության մասին է: Մենք այս ուղղությամբ, իհարկե, պետք է հետևողական լինենք և լուծենք մեր առջև դրված խնդիրները: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ կատարված աշխատանքի, ծառայության համար և հաջողություններ մաղթել բոլորիս մեր առջև դրված խնդիրները լուծելու գործում, որովհետև իսկապես մեր Հայրենիքը շատ բարդ ժամանակների միջով է անցնում,  և այդ բարդ ժամանակների անցումը պիտի իրականացվի պատշաճ մակարդակով, որպեսզի այդ ամենի արդյունքում ունենանք անվտանգ, զարգացող, զարգացած երկիր, որտեղ ամեն օրվա հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա վստահ և ապագային կնայի առավել վստահ հայացքով ու զգացողությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին և ծառայության մի խումբ ներկայացուցիչների պարգևներ է հանձնել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
Ամենադիտված