«Ժողովուրդ». Քոքոբելյանն արդեն Հայաստանում է, բայց չի շտապում հանդիպել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ
Հայկական Մամուլ
Չնայած «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչիկ Քոքոբելյանն արդեն վերադարձել է Երևան, սակայն առայժմ չի շտապում հանդիպել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ`' քննարկելու իրենց կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները:
Այս փաստը հաստատել է նաև Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:
Ավելին, Հակոբյանի խոսքով` իրենք չեն պատրաստվում զանգահարել Քոքոբելյանին այդ խնդրով, այլ սպասում են նրա նախաձեռնությանը:
Մինչ այդ, ականատեսների վկայությամբ, Քոքոբելյանը Ամիրյան փողոցում գտնվող «Սե գաֆրեդո» սրճարանում հանդիպել է իր կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսի, օրինակ՝ Հովհաննես Ղազարյանի հետ: Թերթը հիշեցնում է, որ վերջերս ԺԿ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ԱԴԿ ղեկավար Քոքոբելյանի հետ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին մանդատները վայր դնելու մասին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին