«Հրապարակ». «Զվարթնոցի» տաքսի ծառայության աստղաբաշխական գները
Հայկական Մամուլ
Մեր երկիր ժամանողները շարունակում են ապշած մնալ «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող տաքսի ծառայությունից, որն ուղևորին սպասարկում է աստղաբաշխական թվերով:
Այս տաքսի ծառայությունը, մասնակցելով «Զվարթնոցի» կազմակերպած մրցույթին, հաղթեց` շահելով այս տարածքում տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու մենաշնորհը: Եվ չնայած մյուս տաքսի-ծառայությունները բողոքեցին սրա դեմ, բայց` անօգուտ: Հիմա այդ դժգոհություններին ավելացել են ուղևորների դժգոհությունները, այս խնդիրը մնում է անլուծելի:
Թերևս իշխանությունը չի համարձակվում դիպչել Ռոբերտ Քոչարյանի մերձավորների բիզնեսին: Ըստ տարածված տեղեկությունների, օդանավակայանում գործող տաքսի սերվիսը պատկանում է Քոչարյանի մերձավորներին: Իսկ օդանավակայանն էլ` Էռնեկյանին, ով համարվում է Քոչարյանի մտերիմը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին