«ՀԺ». Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագիծը դրվել է շրջանառության մեջ
Հայկական Մամուլ
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել «2008–ի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասն անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին և զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:
Խորհրդարանից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին փոխանցեցին, որ նախագիծն արդեն ուղարկվել է քարտուղարության ընդհանուր բաժին, որտեղից կուղարկվի խմբակցություններին: Ինչպես տեղեկացրել էր թերթը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև «այլընտրանքը»՝ ԲՀԿ-ն, թերթի թղթակցին հայտնել էին, որ նախագծի վերաբերյալ իրենց տեսակետը կհայտնեն ստանալուց և դրա վերաբերյալ իրենց խմբակցություններում քննարկումներից հետո:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին