Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ի հետախուզությունը տեղյակ չի եղել Բենղազիում ծրագրված հարձակման մասին
ԱՄՆ
Ամերիկյան հետախուզությունը չի ունեցել որևէ տեղեկություն լիբիական Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա ծրագրված հարձակման մասին. այս մասին երեքշաբթի օրը հայտարարել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ այն մասին, թե ինչու չհաջողվեց կանխել ամերիկայն դիվանագիտական գերատեսչության աշխատակիցների վրա հարձակումը, որի զոհ դարձան դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և ԱՄՆ -ի ևս երեք քաղաքացի։ Օրենսդիրների հարցերին կպատասխանեն ամերիկայն արտաքին գերատեսչության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի էր ունեցել Բենղազի քաղաքի բնակիչների մասնակցությամբ ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիայի ընթացքում. հաղորդում է Радио Свобода-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)