Երկրաշարժ՝ Հայաստանում. քանի բալ է կազմել ցնցման ուժգնությունը
ՀայաստանՀուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին ( Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին ժամը 20:33-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: