Քաղաքապետարանի պատասխանը հեղինակ կատարողներին
Հայաստան
«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարություններից և ոչ ոք անմասն չի մնա։ Մեր հարթակների ցանկում կա պոեզիայի հարթակ, որտեղ ցանկացած մարդ, ով ստեղծագործելու կարողություն ունի, կամ ցանկություն ունի հանրությանը ներկայացնելու իր շնորհքը, կարող է օգտվել այդ հարթակից՝ լինի նա ասմունքող, բանաստեղծ, թե՝ երաժիշտ»։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։ Վախթանգ Հարությունյանը հայտարարություն էր արել, ըստ որի՝ 26 հարթակներից ոչ մեկը չի տրամադրվել այդ ժանրում ստեղծագործողներին. նա մասնավորապես ասել էր. «Ցավալին այն է, որ, ինչպես միշտ, տուրք ենք տալիս այն ամենին, ինչն արտաքնապես փայլում է, իսկ բովանդակային առումով ժանգոտած մեխի գին էլ չունի»։
Մոսկովյան պուրակում տեղակայված բեմահարթակը մասնակիցների համար կծառայի 14.30-18.00-ը։
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 14-ին նախատեսված տոնական միջոցառումները նախատեսվում է անցկացնել մեծ շուքով: Տոնի կապակցությամբ մայրաքաղաք կժամանեն գործընկերներ քույր քաղաքներից, ինչպես նաև՝ հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ: Բազմաբնույթ ու բազմաբովանդակ հանդիսություններ կանցկացվեն թվով 26 բեմահարթակներում: Երեկոյի գեղարվեստական մասը կապահովեն նաև արտերկրից ժամանած հայտնի խմբեր ու ճանաչված երգիչներ։ «Էրեբունի-Երևան-2794»-ի կազմակերպիչները հոգացել են, որ տոնական միջոցառումները հնարավորինս գրավիչ ու հետաքրքիր լինեն և բավարարեն ամենատարբեր նախասիրությունների տեր մարդկանց պահանջը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի