Հոկտեմբերի 10-ը մահապատժի դեմ պայքարի միջազգային օրն է
Աշխարհ
Հոկտեմբորի 10-ը 2003 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ պայքարի միջազգային օր (World Day Against the Death Penalty), որը հաստատվել է Մահապատժի արգելքի համաշխարհային կոալիցիայի կողմից։ Կառույցը ներառում է ավելի քան 135 իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, փաստաբանների միավորումներ, արհմիություններ, տեղական և տարածքային կառավարման մարմիններ, որոնք համախմբվել են աշխարհը մահապատժից ազատելու համար։ Նշենք, որ Մահապատժի դեմ պայքարի միջազգային օրն այս տարի նշվում է արդեն տասներորդ անգամ։
Ըստ կազմակերության տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում նկատվում է օրենսդրորեն մահապատիժը արգելած երկրների թվի կտրուկ աճ. 141 երկիր օրենսդրորեն արգելել է մահապատիժը կամ հրաժարվել է դրա կիրառումից, 97 երկիր արգելել է մահապատիժը բոլոր հանցագրրծությունների համար, 36 երկիր չի կիրառում մահապատիժ, 8 երկիր արգելել է մահապատիժ կիրառել քրեական հանցագործությունների համար ընդհանրապես։ Նշենք նաև, որ 2002-2012 թթ ընթացքում մահապատիժն արգելվել է Ալբանիայում, Արգենտինայում, Բուտանում, Բուրունդիում, Գաբոնում, Հունաստանում, Ղրղզստանում, Լատվիայում, Մեքսիկայում, Կուկա կղզում, Ֆիլիպիններում, Ռուանդայում, Սամոայում, Սենեգալում, Տոգոյում, Թուրքիայում, Ուզբեկստանում, նաև՝ Հայաստանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ