Երկրաշարժն իրարանցում է առաջացրել Մոնրեալում
Աշխարհ
Մոնրեալի շրջանում չորեքշաբթի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի հետևանքով զոհեր չեն գրանցվել, չկան նաև վնասներ. հայտնում է Associated Press-ը։
Natural Resources Canada-ն իր կայքում հայտնել է, որ 4.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել կեսգիշերից անց. էպիկենտրոնը եղել է Լոնգվիլի շրջանը՝ Մոնրեալից հարավ։
Երկրաշարժի արդյունքում մի քանի կառույցներ են դղրդացել՝ իրարանցում առաջացնելով մարդկանց շրջանում և ստիպելով նրանց կարճ ժամանակով լքել տները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ