ԱՄՆ-ի նախագահ Օբաման Իրանի դեմ նոր պատժամիջոցներ թույլատրող ցուցում է ստորագրել
Իրան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը ցուցում է ստորագրել, որով թույլատրում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ իրականացնելու միջոցառումներ ընդունել:
Պատժամիջոցների փաթեթn այս տարի հավանության է արժանացել ամերիկյան Կոնգրեսի կողմից: Փաստաթուղթn ընդլայնում է այն մարդկանց և ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ կիառվելու են սահմանափակումներ Իրանի վառելիքային սեկտորի և նավթափոխադրումների զարգացմանն աջակցելու համար:
Խստացված պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ Իրանը հրաժարվում է կատարել իր միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի պահանջները: Արևմուտքը կարծում է, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, ինչն իրանական կողմը հերքում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ