Թուրքիայում հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել (լուսանկարներ)
ԼուսանկարներՕսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։
1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։
1980-1985թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարևանությամբ կառուցվել է մինարե (աշտարակ, որտեղից հնչեցվում է մուսուլմանների աղոթականչը), իսկ ներսում՝ միհրաբ (աղոթքի համար առանձնացված որմնախորշ)։
Մզկիթի վերածված հայկական եկեղեցու ներկայիս տեսքը ներկայացնում ենք լուսանկարներով ։