Ապարանում և Սպիտակում նոր բնակելի շենքեր կկառուցվեն
ՀայաստանԿառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով կապահովվի Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի և Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների շարունակականությունը:
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2022 թ. պետբյուջեով հաստատված «Բնակարանային շինարարություն» միջոցառման գծով Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների համար նախատեսված 311875.6 հազար դրամ գումարից 163568,6 հազար դրամ գումարը հատկացնել «Բնակարանային շինարարություն» միջոցառուման գծով Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների իրականացմանը։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող վերաբաշխման արդյունքում Սպիտակի բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար 2023 թ. անհրաժեշտ է լինելու հատկացնել ևս 320,086.6 հազ. ՀՀ դրամ գումար, և պայմանագրի ամբողջական կատարման վերջնաժամկետը դեռևս անորոշ է՝ որոշմամբ առաջարկվում է առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկ: