Վիտասը հազիվ է փրկվել ավիավթարից
Աշխարհ
Երեկ երեկոյան այն օդանավը, որում երգիչ Վիտասն է եղել, վթարային վայրէջք է կատարել Կիևում:
Երգիչը Օդեսայից մեկնում էր Մոսկվա:
Թռիչքից մոտ 40 րոպե անց օդանավը սկսել է ցնցվել:
«Բոլորը վախեցել էին: Շատերը ահաբեկված բղավում էին»,- պատմել է Վիտասի պրոդյուսերը:
Օդանավը թափահարվել է այս ու այն կողմ, ու չնայած դրան՝ օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել Բորեսպոլեում:
Բարեբախտաբար, բոլոր ուղևորները ողջ են մնացել: Իսկ Վիտասը Մոսկվա կմեկնի հնարավորինս շուտ, քանի որ այսօր այնտեղ երկու համերգ ունի նախատեսված: Գրում է newsofstars.ru-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ