Մեծ Բրիտանիայում Disneyland-ի նմանողությամբ զվարճանքների այգի կկառուցի
Աշխարհ
Paramount-ը մտադիր է Բրիտանիայում թեմատիկ այգի կառուցել, որը կարժենա 2 միլիարդ դոլար։ Այս այգու մրցակիցը կլինի Փարիզի Disneyland-ը. հայտնում է MIGnews-ը։
Նախագիծը 27.000 աշխատատեղ կստեղծի՝ 872 ակր դատարկ տարածությունը վերածելով իսկական տեսարժան վայրի։
Այգու համալիրի մեջ կներառվեն Եվրոպայի ամենամեծ ակվապարկը, հինգ երաժշտական հարթակ, ատրակցիոններ, կինոթատրոն, ռեստորաններ և հյուրանոցներ։ Այնտեղ հնարավոր կլինի հասնել Լոնդոնից 17 րոպեի, իսկ Փարիզից՝ երկու ժամվա ընթացքում։
Պետք է նշել, որ Paramount-ն ԱՄՆ-ում ունի վեց թեմատիկ այգի, որոնք 2006 թվականին ընկերության վերակազմակերպումից հետո վաճառվել և անվանափոխվել են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ