6.2 միլիոն դոլար ճարտարագիտական համալսարանում լաբորատորիա ստեղծելու համար
Գիտություն և Մշակույթ
Այսօր կառավարության հերթական նիստին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Երևանի ճարտարագիտական համալսարանում լաբորատորիա ստեղծելու մասին օրենքի նախագիծ։
Նախարարը կարևորեց լաբորատորիայի հիմնումը, քանի որ դա լավ հնարավորություն է ուսանողներ-ձեռնարկատերեր համագործակցության համար:
Նախագծին աջակցելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որի պահուստային միջոցներից գումարներ կտրամադրվեն,գումար կտրամադրվի նաև մասնավոր ամերիկյան ընկերության կողմից, իսկ կառավարության մասնաբաժինը կլինի 7-8 տոկոս: Ծրագիրն իրականացնելու համար նախատեսված է օգտագործել 6.2 միլիոն դոլար։
Նախարարը նշեց նաև, որ այս ցանցի ներքո գործելու է շուրջ 30 լաբորատորիա:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)