Լուկաշենկոն մեղադրում է Արևմուտքին ժողովրդավարության արտահանման մեջ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ավելի է սրվելու և դրանում մեղադրում է արևմտյան երկրներին, որոնք զբաղվում են «ժողովրդավարության արտահանմամբ». փոխանցում է Интерфакс-ը:
«Այդ երկրներում տիրող իրավիճակը բարդ էր, սակայն ոչ այնքան, որքան աշխարհի մյուս երկրներում: Սակայն ինչ-որ մեկին անհրաժեշտ էր այդտեղի կրակը բորբոքել։ Բելառուսի նախագահը վստահ է, որ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ավելի է սրվելու և մեղադրում է դրանում արևմտյան երկրներին, որոնք զբաղվում են «ժողովրդավարության արտահանմամբ». գրում է թերթը։
«Ես հեղափոխությունների առաջին օրերից մեղադրել եմ Արևմուտքին նրա միջամտության համար: Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ հետևանքների է հանգեցրել այդ միջամտությունը: Ամենուրեք իրավիճակը շատ թեժ է: Դա կրակ էր, որը բռնկվեց և ընդգրկեց ողջ արաբական շրջանակը՝ ներառելով զանազան երկրներ: Հետաքրքիրն այն է, որ որոշ երկրներ այժմ դուրս են եկել այդ շրջանակից և պահպանում են սերտ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Դա շատ մտահոգիչ է»,-կարծում է Լուկաշենկոն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ