Դաղստանում ջրհեղեղից տուժածների թիվը վեցն է
Աշխարհ
Դաղստանում ջրհեղեղի հետևանքով Դերբենտ քաղաքում զոհվածների թիվը 6-ն է. ճշգրտված տեղեկություններով հայտնում են Հանրապետական վարչության հետաքննչական կոմիտեի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Դաղստանի Դերբենդ քաղաքում հորդառատ անձրևների և տների խորտակման հետևանքով զոհվել է 7 մարդ. հաղորդում էր Интерфакс-ը՝ վկայակոչելով շրջանի ԱԻՆ-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդկանց չի հաջողվել փրկվել քաղաքի վրա տեղացած ցեխային հեղեղներից։ ИТАР-ТАСС–ը հաղորդում է, որ ջրի տակ է անցել 320 տան նկուղ։ Ջրի մակարդակը եղել է 30-40սմ։ Ինչպես հաղորդվում է, տուժել է 1200 մարդ, այդ թվում՝ 280 երեխա։ Սոցիալական կարևորության կառույցներ չեն տուժել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ