Արամեն այսօր ունի 3 առիթ` բուռն տոնելու 30-ամյակը (տեսանյութ)
Հայաստան
Բազմաթիվ երկրպագուների կողմից սիրված երգչի համար այսօր եռակի առիթ կա օրը հնարավորինս հիշարժան անցկացնելու: Արամեն այսօր բոլորեց իր 30-ամյակը:
Երգիչը նախատեսել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին, բացել իր կարաոկե-բարի դռները:
Նա որոշել է ոչ միայն անձամբ նվերներ ստանալ իր ծննդյան արթիվ, այլև իր երկրպագուներին նվեր մատուցել՝ նոր «Ո՞ւր ես, ջանս» նոր երգի տեսահոլովակի տեսքով:
Թեև հարցազրույցներից մեկում, խոսելով այսօրվա մասին, Արամեն նշել է, որ երկրպագուները հնարավորություն չեն ունենա բացման օրը լինել հյուրերի թվում, այդուամենայնիվ, օրեր անց Արամեն նախատեսել է հանդիպել և երկրպագուների հետ ևս նշել կարաոկե-բարի բացումը:
Իդեպ, հետաքրքիր է, թե այս տարի նրան ինչ հետաքրքիր նվերներով և անակնկալներով կզարմացնեն երկրպագուները. չէ՞ որ նա հասցրել է ստանալ տարատեսակ նվերներ՝ իր համար և իր մասին գրված երգեր, կենդանի նապաստակ և նույնիսկ ոսկե մատանի:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի