«ՎՏԲ-Հայաստան» բանկի մի քանի մասնաճյուղեր դադարեցնում են գործունեությունը
ՏնտեսությունԿենտրոնական բանկի նախագահի հուլիսի 1-ի որոշումով թույլատրվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ թիվ 21 (Երևան, Նորք 9 զ-ծ, Վիլնուսի 3/84), թիվ 4 (Երևան, Բաղրամյան 56), Երվանդ Քոչար, Ճամբարակ, Ծաղկահովիտ, Մարալիկ, Ախուրյան, թիվ 57 և Ջերմուկ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։