Բավրայի մոտ նորից երկրաշարժ է գրանցվել, այս անգամ 5 բալ ուժգնությամբ. Շիրակի, Լոռու մարզերում զգացվել է 4 բալ
ՀայաստանՀուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցված հերթական երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել: