Երկրաշարժից փլուզման ահազանգեր չեն եղել. հնարավոր վնասները ճշտվում են. Շիրակի մարզպետ
ՀայաստանԱռավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցված հերթական երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։
ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ`այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։
Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»: